Թիմ

Շիրակ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1958թ., Լենինականում: Այդ ժամանակ քաղաքում արդեն կար մեկ այլ ակումբ, որի անվանումը անընդհատ փոխվում էր  («Սպարտակ», «Դինամո», «Շինարար» և վերջին անվանումը «Կարմիր դրոշ»): «Շիրակը» հիմնադրվել է քաղխորհրդի կողմից: Քաղաքի ղեկավարության միջոցներով ակումբը գոյատևում և ելույթ էր ունենում Լենինականի/Գյումրու Քաղաքային մարզադաշտում մինչ 1990թ.: