Երեք ֆուտբոլիստներ հրավիրվել են Ազգային հավաքական

26.08.2016

Երեք ֆուտբոլիստներ հրավիրվել են Ազգային հավաքական

Շիրակի միանգամից երեք ֆուտբոլիստներ ընդգրկվել են Ազգային հավաքականի ընդլայնված ցուցակում՝ Անատոլի Այվազով, Դավիթ Հակոբյան և Գևորգ Հովհաննիսյան:

 


Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի բաժինը Ազգային հավաքականը օգոստոսի 28-ից կսկսի ուսումնա-մարզական հավաքները, այնուհետև օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին կանցկացնի համապատասխանաբար ընկերական հանդիպում ընդդեմ Չեխիայի և ԱԱ 2018թ. ընտրական հանդիպում ընդդեմ Դանիայի: