«Շիրակն» երեք տարվա պայմանագիր ստորագրեց Դրիսա Դիարասուբայի հետ

21.01.2016

«Շիրակն» երեք տարվա պայմանագիր ստորագրեց Դրիսա Դիարասուբայի հետ

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ «Շիրակի» հարձկվողական ոճի կիսապաշտպան իվուարցի Դրիսա Դիարասուբան հոկտեմբերից կրկին սկսել էր մարզվել  «Շիրակի» կազմում։ Այսօր արդեն Դրիսան կրկին համարվում է «Շիրակի» ֆուտպոլիստ։ 


Իվուարցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. նոյեմբերի  30-ը։ 


Նշենք, որ Դրիսա Դիարասուբան  «Շիրակի» կազմում հանդես է եկել 2014թ. օգոստոսից, Հայաստանի առաջնություններում անցկացրել է  29 հանդիպում, իսկ Եվրոգավաթներում՝ 5 հանդիպում։  Գյումրեցիների կազմում Դիարասուբան 2014/15 մրցաշրջանում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։