Մեկ միավոր «Ալաշկերտի» հետ խաղում

17.10.2016

Մեկ միավոր «Ալաշկերտի» հետ խաղում

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։


Հանդիպումն, ինչպես և սպասվում էր, անցավ լարված և կոպիտ պայքարում։ Իսկ 36-րդ րոպեին գլխավոր մրգավար Սուրեն Բալյանը անհասկանալի 11մ նմանակեց «Շիրակի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Նորայր Գյոզլայանը։ Առաջին խաղակեսում գյումրեցիներին չճաջողվեց ցույց տալ հարձակվողական ֆուտբոլ։ Թիմերը գնացին ընդմիջման 1:0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբում Վարդան Բիչախչյանը կատարեց երկու փոփոխություն, որն էլ փոխեց հանդիման ռիթմը։ «Շիրակի» հերթական հարձակում գոլով պսակվեց։ Վահան Բիչախչյանի հարվածից հետո գնդակը դիպավ «Ալաշկերտի» պաշտպանին և հայտնվեց փոխարինման դուրս եկած Գիորգի Գոգիչաևի մոր։ Վերջինս էլ սառնասրտորեն գնդակն ուղղարկեց Կասպարովի պաշտպանած դարպասը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1։ 

 

«Շիրակի» 18 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։