Ոսկե մեդալի համար պայքարը շարունակվում է

19.05.2016

Ոսկե մեդալի համար պայքարը շարունակվում է

Մայիսի 18-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացավ  28-րդ տուրի տեղափոխված «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպումը։  

 

Հանդիպումն ընթացավ լարված և դիրարժան պայքարում։ «Ալաշկերտը» հաղթանակի դեպքում կնվաճեր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, սակայն «Շիրակը» պայքարեց մինչև վերջին րոպեն և հաղթանակ տոնեց։ 

 

Հանդիպման հաշիվը Դավիթ Հակոբյանի հիանալի փոխանցումից հետո բացեց Դրիսա Դիարասուբան։ Մի քանի րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Սակայն «Շիրակին» կրկին առաջ մղեց Դրիսան։ Հետագա պայքարն ընթացավ նույն սցենարով, և «Ալաշկերտը» կրկին հավասարեցրեց հաշիվը։ Մրցավարի ավելացրած ժամանակին հյուրերը հիանալի գրոհ կազմակերպեցին։ Գևորգ Հովհաննիսյանը գլխով փոխանցում կատարեց մրցակցի տուգանայինում հայնտված Միլոշ Ստամենկովիչին, վերջինս գնդակը գլխով ուղարկեց փախարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանը կասեցրեց գնդակը և դիպուկ հարվածեց հեռավոր անկյունը։ 

 

Այսպիսով «Շիրակը» 2:3 հաշվով շատ կարևոր հաղթանակ տոնեց առաջատարի նկատմամբ։