Շիրակը կամային հաղթանակ տարավ Ալաշկերտի նկատմամբ

09.03.2014

Շիրակը կամային հաղթանակ տարավ Ալաշկերտի նկատմամբ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Շիրակը Երևանում հյուրընկալվել էր Ալաշկերտին:

 

Հանդիպումն առաջին իսկ րոպեներից շատ լարված ստացվեց:  Հիմնականում գրոհում էին հյուրերը: Սակայն 22-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների սխալից, տանտերերն արագ գրոհ կազմակերպեցին և Միհրան Մանասյանը սւոր անկյան տակ Արթուր Հարությունյանի ոտքերի արանքով գրավեց Շիրակի դարպասը:


Գյումրեցիները բաց թողած գոլից հետո սկսեցին էլ ավելի մեծ ուժով գրոհել, սակայն ոչինչ չէր ստացվում մինչ 76-րդ րոպեն, երբ Սերժ Դեբլեն հավասարեցրեց հաշիվը՝ խփելով ընթացիք առաջնությունում իր 10-րդ գոլը:  Ընդամենը երկու րոպե անց, Դավիթ Մարիկյանը հեռահար  հիանալի հարվածով առաջ մղեց իր թիմին: 

 

Այսպիսով. Շիրակին հաջողվեց կամային գեղեցիկ հաղթանակ տոնել և կրճատել միավորների տարբերությունը Արարատի հետ: Այժմ Շիրակը ընդամնեը 5 միավորով է զիճում առաջատարին: