«Շիրակը» նահանջեց հինգերորդ հորիզոնական

21.11.2015

«Շիրակը» նահանջեց հինգերորդ հորիզոնական

Երկշաբաթյա դադարից հետո 14-րդ տուրով վերսկսվեց բարձրագույն խմբի առաջնությունը։ «Շիրակը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Գյումրեցիները հանդիպմանը մոտեցել էին կորուստներով։ Որակազրկման պատճառով կարևոր հանդիպումը բաց էին թողնում Կարեն Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը և Արամ Մուրադյանը, իսկ Անդրանիկ Բարիկյանը դեռ չի վերականգնվել «Արարտի» դեմ խաղում ստացած վնասվածքից։ 


Ինչպես և սպասվում էր հանդիպումը շատ բարդ ստացվեց «Շիրակի»  համար։ Մերոնց մոտ չէր ստացվում գրոհները, իսկ «Ալաշկերտն» արդեն 24-րդ րոպեին կարողացավ արագ հակագրոհով բացել հանդիպման հաշիվը։ Արտակ Եդիգարյանի կատարած բարձրից փոխանցւոմից հետո բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուժո գլխի դիպուկ հարվածով գրավեց դարասը: Յոթ րոպե անց տանտերերին հաջողվեց կրկնապատկել հաշիվը։ Մի քանի հարվածներից հետո Արամ Հովսեփյանը մոտ տարածությունից գրավեց դարպասը։ Երկրորդ խաղակեսում, չնայած բոլոր ջանքերի, գյումրեցիներին չհաջողվեց հասնել դրական արդյունքի։ 


Հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց հետևյալը. «Պաշտպանությունում շատ անվստահ խաղացինք: Բնականաբար, 2 գոլ ընդունելուց հետո մեր խնդիրները բարդացան, բացի այդ էլ, առջևի գծում խնդիրներ ունենք: Ամեն դեպքում, թիմը պայքարեց, ցանկություն կար: Այս խաղին բացակա ֆուտբոլիստներ ունեինք (որակազրկում), ովքեր հաջորդ խաղին կկարողանան մասնակցել, սակայն այսօր էլ դեղին քարտ ստացան Օդիլոն Կուակուն և Գոռ Մալաքյանը, ովքեր հաջորդ խաղը բաց կթողնեն. այսինքն, մեր խնդիրները մնացին: Կաշխատենք տարվա վերջին խաղում հաղթել»: Դեկտեմբերից սկսած շատ անելիքներ ունենք»:


 

«Շիրակ»-ի կազմը`

 

1.Աբրահամյան Նորայր, 2.Հովհաննիսյան Արման, 6.Կաբա Մուհամեդ, 8.Մալաքյան Գոռ (79. Շահե Շահինյան),  9.Կուակու Կոնան Օդիլոն, 11. Էդվարդ Փանոսյան (61. Վիուլեն Այվազյան), 16. Արման Ասլանյան (90+3. Արտյոմ Միքայելյան),  20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22. Էդգար Մալաքյան, 25.Դավոյան Աղվան


Պահեստայիններ՝ 43. Սոկրատ Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան, 41. Շահե Շահինյան,  7. Վիուլեն Այվազյան, 41.Մհեր Սաֆարյան, 14.Արման Թադևոսյան, 43. Վահան Բիչախչյան

 


 

14-րդ տուրից հետո վաստակած 21 միավորներով «Շիրակը» գտնվում է  5-րդ հորիզոնականում։ Այս տարվա վերջին հանդիպումը «Շիրակը»  կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 29-ին մրցելով  «Գանձասար-Կապանի» հետ: