Շիրակ-2-ը նույնպես ոչ ոքի խաղաց Ալաշկերտ-2-ի հետ

08.04.2015

Շիրակ-2-ը նույնպես ոչ ոքի խաղաց Ալաշկերտ-2-ի հետ

Ապրիլի 7-ին Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում «Շիրակ-2»-ը Հայաստանի առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց «Ալաշկերտ- 2»-ին։ 


Հանդիպման 29-րդ րոպեին «Շիրակ-2»-ից հաշիվը բացեց Կառլեն Գևորգյանը։ Գյումրեցիներին հաջողվեց հաշիվը պահել մինչև հիմնական ժամանակի ավարտը։ Սակայն մրցավարի ավելացրած ժամանակում ալաշկերտցի Բենիկ Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը՝ այդպեսլ էլ ավարտելով հանդիպումը՝ 1։1 ։

 

Այս հանդիպումից հետո «Շիրակ-2»-ը վաստակած 20 միավորով գտնվում է վեցերորդ հորիզոնականում։  

 

Հաջորդ հանդիպումը  «Շիրակ-2»-ը կանցկացնի ապրիլի 13-ին, Գյումրու Քաղաքային  մարզադաշտում՝ ուժերը չափելով «Ուլիս-2»-ի հետ։