Ուշադրություն

08.03.2014

Ուշադրություն

Մարտի 7-ին, ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի ժամանակ կայացված որոշումների ցանկը, որոնցից մեկը վերաբերվում է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին:



Որոշման մեջ ասված է.

 

«02/03/14թ. «Շիրակ»-«Գանձասար» (ԲԽ13-14059) խաղին հանդիսականների վատ պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ, «Շիրակ» թիմի 2 տնային խաղ անցկացնել առանց հադիսատեսի»:



Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այս կապակցությամբ մեկնաբանություն ենք խնդրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ կարգապահական կոմիտեի որոշմանը «Շիրակ» ակումբը պաշտոնապես կանդրադառնա գալիք շաբաթ, երբ ակումբի տրամադրության տակ կլինի հանդիպման արձանգրությունը: