«Շիրակը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

01.10.2016

«Շիրակը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Շիրակը» Հանրապետական մարզադաշտում ուժերը չափեց «Արարատի» հետ։ 


Գյումրեցիներն ակնահայտ առավելություն ունեին  մրցակցի հանդեպ, սակայն չէին կարողանում իրացնել ստեղծված պահերը։ Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել։ Երկրորդ խաղակեսի սկզբում գեղեցիկ կոմբինացիայից հետո գյումրեցիները բացեցին հաշիվը։ Կենտրոնից Ռումյան Հովսեփյանը փոխանցում կատարեց աջ եզրում գտնվող Նեմանյա Սոշկովիչին, որն էլ գնդակը փոխանցեց Վիուլեն Այվազյանին։ Վերջինս գլխով հարվածեց, սակայն դարպասապահը ետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Ռումյան Հովսեփյանը սառնասրտորեն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։ Մի քանի րոպե անց Բրայն Դե Լա Ֆուենտեի հարվածից հետո տանտերերի պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում, և մրցավարը ցույց տվեց 11մ նշակետը։ Դավիթ Հակոբյանի հարվածից հետո Հայրապետյանը ետ մղեց գնդակի։


Այսպիսով հանդիպումն ավարտվեց «Շիրակի» նվազագույն հաշվով հաղթանակով։ Թիմերը գնում են երկշաբաթյա դադարի։ «Շիրակը» 17 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։