«Շիրակը» ձեռքից բաց թողեց հաղթանակը

02.04.2016

«Շիրակը» ձեռքից բաց թողեց հաղթանակը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» Երևանում հյուրընկալվել էր «Արարատին»։


Հյուրերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։ Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Նեմանյա Ստոշկովիչի գեղեցիկ փոխանցումից հետո Դրիսա Դիարասուբան բացեց հաշիվը։ Սակայն մի քանի րոպե հետո  Մուհամեդ Կաբայի կոպիտ սխալից օգտվեցին հյուրերը և հավասարեցրեցին հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1: