«Շիրակը» գերազանցեց «Արարատին»

12.09.2015

«Շիրակը» գերազանցեց «Արարատին»

Երկշաբաթյա դադարից հետո 6-րդ տուրով վերսկսվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ «Շիրակն» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել էր «Արարատին»։ 

 

Հանդիպումն շատ ակտիվ սկսեցին հյուրերը։ Արդեն իսկ առաջին րոպեին «Շիրակի» ֆուտբոլիստները գոլ խփելու հնարավորություն ունեին. խորքից փոխանցումից հետո Կուակուն փորձեց գնդակն ուղարկել հեռավոր անկյունը, սակայն Պրազյանը գնդակը հանեց անկյունային։  16-րդ րոպեին հիանալի կոմբինացիոն գրոհ էին կազմակերպեցին  գյումրեցիները. Էդգար Մալաքյանը դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Կուակուին, ով փոխանցում կատարեց Հակոբյանին, վերջինիս էլ մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Պռազյանի պաշտպանած դարպասը: Խփած գոլից հետո գյումրեցիները շարունակեցին ճնշում գործադրել հակարակորդի վրա։  Սակայն թիմերը դադարի գնացին 0:1 հաշվով։ Իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում հիանալի գոլի հեղինակ դարձավ Էդգար Մաաքյանը, ով մոտ 25 մ գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ 

 

«Շիրակը» շարունակում էր գրոհել երկրորդ խաղակեսի ողջ ընթացքում։ Կուակուն մի քանի անգամ կարող էր գրավեր տանտերերի դարպասը, սակայն եզրափակիչ հարվածը շեղ էր ստացվում։ Երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին «Շիրակին» վերահաս գոլից փրկեց Միլոշ Ստամենկովիչը, որը Նռանյանի հուժկու հարվածից հետո անձնուրաց ցատկով չեզոքացրեց վտանգը։ 

 

Այսպիսով, «Շիրակը» 2:0  հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ, և այժմ 13 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով «Ալաշկերտին» մեկ միավոր։ Ի դեպ, հաջորդ տուրում, սեպտեմբերի 19-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կհանդիպեն «Շիրակն» ու «Ալաշկերտը»։