Շիրակը հաղթանակով մեկնարկեց գարնանային մրցաշրջանը

01.03.2015

Շիրակը հաղթանակով մեկնարկեց գարնանային մրցաշրջանը

Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընկալվել էր «Արարատին»։


Հադիպումն անցավ գեղեցիկ եւ լարված պայքարում։ Արդեն 27-րդ րոպեին Գոռ Մալաքյանը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ և հաշվենկատ հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը: Առաջին խաղակեսը, չնայած երկուստեք գրոհների, այդպես էլ ավարտվեց։ 

 

50-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը ներխուժեց տուգանային հրապարակ, եւ նրա գցեցին։ Մրցավարը նշանակեց 11 մետրանոց։  Ժան-Ժակ Բուգուհին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Եւս մեկ 11 մետրանոց «Արարտի» դարպասը նշանակվեց 6 րոպե անց, երբ սեփական տուգանայինում ձեռքով խաղաց  «Արարտի» պաշտպանը։ Ժան-Ժակ Բուգուհին կրկին չվրիպեց եւ դարձավ դուբլի հեղինակ։ Իսկ արդեն  66-րդ րոպեին Էդգար Մալաքյանը իրացրեց տուգանայինը, առաջ եկած Արամ Հայրապետյանը սխալվեց, իսկ գնդակը հայտնվեց դատարկ դարպասի առջև մեկ մետր հեռավորության վրա գտնվող Վիուլեն Այվազյանի մոտ, ով խփեց «Շիրակի» 4-րդ գոլը։ 

 

«Արարատին» նախ 80-րդ րոպեին հաջողվեց կրճատել հաշիվըշ երբ Արեգ Ազատյանը տուգանային հրապարակի աջ եզրից հուժկու հարված կատարեց, իսկ գնդակը, դիպելով ուղղահայաց դարպասաձողին, հայտնվեց դարպասում: Իսկ արդեն 88-րդ րոպեին խփել երկրորդ գնդակը։ Անկյունային փոխանցումից հետո գլխով դիպուկ հարված կատարեց Ալեքսանդր Ռակիչը:


Այսպիսով «Շիրակը» հյուրընկալվըլիս հաղթեց 4:2 հաշվով։