«Շիրակ-2»-ը չկարողացավ հաղթել «Արարատ-2»-ին

14.09.2015

«Շիրակ-2»-ը չկարողացավ հաղթել «Արարատ-2»-ին

Հայաստանի առաջին խմբի առաջնության վեցերորդ տուրի շրջանակներում «Շիրակ-2»-ը Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում հյուրընկալվել էր «Արարատ-2»-ին։


Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ Կառլեն Գևորգյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արամ Մուրադյանը։ Սակայն գյումրեցիները չկարողացան պահել դրական այդյունքը։ Նախ տանտերերը Դավիթ Ղանդիլյանի գեղեցիկ գոլի շնորհիվ կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ արդեն երկրորդ խաղակեսում Արա Մկրտչյանը, օգտվելով «Շիրակի» պաշտպանների սխալից, առաջ մղեց Երևանցիներին։ 


Այսպիսով «Շիրակ-2»-ը 1:2 հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին։ Հաջորդ հանդիպումը «Շիրակ-2»-ը կանցկացնի սեպտեմբերի 21-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Ալաշկերտ-2»-ի հետ