Արմեն Խաչատրյանը հեռացավ «Շիրակից»
27.05.2016
Երկկողմանի համաձայնությամբ «Շիրակը» խզեց պայմամանգիրը դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ։
Փորձառու դարպասապահը փետրվարին վեցամսյա պայմանագիր էր ստորագրել գյումրեցիների հետ, որը նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը։
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը «Շիրակի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել 10 գոլ, երկու անգամ էլ անառիկ է պահել սեփական դարպասը։
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ «Շիրակ» (Գյումրի), 1958-2013. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Developed by Studio One