ՀՀ գավաթ. «Շիրակն» արտագնա ոչ ոքի խաղաց «Միկայի» հետ

22.10.2015

ՀՀ գավաթ. «Շիրակն» արտագնա ոչ ոքի խաղաց «Միկայի» հետ

Մեկնարկեց Հայասանի գավաթի խաղարկությունը։ Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը «Շիրակը» հյուրընկալվել էր «Միկային»։


Վարդան Բիչախչյանը հանգստանալու հնարվորություն էր տվել գյումրեցիների առաջատար խաղացողներին. «Մալաքյան եղբայրների և Կուակուի մեկնարկային կազմում բացակայության պատճառները մի քանիսն են: Նախ, օրացույցի խտությունը, հետո Էդգար Մալաքյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռ չի կարող անընդմեջ շատ խաղերի մասնակցել, իսկ Գոռը նաև երիտասարդական հավաքականի խաղերին է մասնակցել: Փորձեցինք ուժերը ճիշտ բաշխել և դրանք պահպանել նաև հոկտեմբերի 24-ին «Փյունիկի» հետ կայանալիք կարևոր հանդիպման համար»: 


Հանդիպմանը չէին մասնակցում նաև երկու կենտրոնական պաշտպաններ Գևորգ Հովհաննիսյանը, որը նախորդ հանդիպմանը չորրորդ դեղին էր ստացել, և Միլոշ Ստամենկովիչը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից։ 


Առաջինը հաջողության հասան տանտերերը։ 27-րդ րոպեին Նարեկ Բալայանի հեռահար հարվածից հետո Գոռ Էլյազյանը սխալվեց, և գնդակը հայտնվեց «Շիրակի» դարպասում։ Հյուրերին հաջողվեց հաշիվն հավասարեցնել 66-րդ րոպեին։ Մուհամեդ Կաբան տուգանայինում խառը իրադարցությունում բոլորից արագ կողմնորոշվեց, և գնդակը ուղարկեց Բեգլարյանի դարպասը։ 


«Շիրակը» մի փոքր առավելություն ունի պատասխան խաղից առաջ, որը կկայան Գյումրիու Քաղաքային մարզադաշտում նոյեմբերի 4-ին։

 

«Շիրակը» հադես էր գալիս հետևյալ կազմով. 13.Գոռ Էլյազյան, 2.Արման Հովհաննիսյան, 6.Մուհամեդ Կաբա, 3.Արտյոմ Միքայելյան, 7.Վիուլեն Այվազյան (60՛ Է. Մալաքյան), 10.Դավիթ Հակոբյան, 11.Էդվարդ Փանոսյան, 14.Արման Թադեևոսյան, 15.Կարեն Ալեքսանյան (ա) (64՛ Գ. Մալաքյան), 18.Արամ Մուրադյան (55՛ Օդիլոն Կուակու), 25.Աղվան Դավոյան

Պահեստայիններ. 1.Նորայր Աբրահամյան, 8.Գոռ Մալաքյան, 9.Կոնան Օդիլոն Կուակու, 12.Անդրանիկ Բարիկյան, 16.Արման Ասլանյան, 22.Էդգար Մալաքյան, 42.Ռուդիկ Ռաֆայելյան