Արթուր Հարությունյանը հեռացավ Շիրակից

05.05.2014

Արթուր Հարությունյանը հեռացավ Շիրակից

Շիրակն այսօր երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ: 

 

Հարությունյանը գրեթե մեկ ամիս առողջական խնդիրներ ուներ, որի արդյունքում չէր կարողանում լիարժեք մարզվել: Այսպիսով, երկու կողմերը եկան համաձայնության և խզեցին պայմանագիրը: 

 

Հիշեցնենք, որ Հարությունյանը Շիրակին էր միացել 2012թ. հունվարից: