Արթուր Հարությունյան. Հաղթանակները դեռ առջևում են

12.10.2013

Արթուր Հարությունյան. Հաղթանակները դեռ առջևում են

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այժմ դադար է՝ կապված Ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների հետ: Ակումբի կայքի հետ զրույցում «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանը ամփոփեց մրցաշրջանի առաջին փուլը:

-Այս մրցաշրջանի մեկնարկը Շիրակի համար կարծես թե անհաջող ստացվեց…

-Չեմ կարծում, որ մեկնարկը վատ է ստացվել: Նախ առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, մենք ունենք 9 միավոր և ընդամնեը 5 միավորով ենք զիջում առաջատարին: Դեռ շատ շուտ է խոսել այդ մասին, ամեն ինչ դեռ առջևում է: Մեր թիմը շատ լավ մարզական և հոգեկան վիճակում է գտնվում, մենք ոչ մի խնդիրն չունենք, և հաղթանակները դեռ առջևում են:

-Տարբեր լրատվամիջոցներում և սոցցանցերում նշում են, որ Շիրակը արժանանում է Ուլիսի բախտին: Հաղթելով առաջնությունը, ընթացիկ առաջնությունում չի կարողանում հաղթանակներ տոնել: Ի՞նչ կասես դրա մասին:

- Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական կարծիքը: Իսկ ես համամիտ չեմ նման կարծիքների հետ: Բոլորն էլ գիտեն և տեսնում են, որ մենք ունենք ուժեղ թիմ, լավ ֆուտբոլիստներ, և ես ավելի քան համոզված եմ, որ նման թիմով հասնելու ենք հաջողության: Սա ֆուտբոլ է, որտեղ հաղթանակների հետ միասին կան նաև պարտություններ:

-Վերջին երկու հանդիպումներին դու մեկնարկային կազմից բացակայում ես: Վնասվածքդ լու՞րջ է:

- Ես արդեն սկսել եմ մարզումները, թիմի բժիշկները ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ վերականգնվեմ և հուսով եմ, որ արդեն Ալաշկերտի հետ հանդիպմանը դուրս կգամ խաղադաշտ: