Այվազյանը և Այվազովը հրավիրվել են երիտասարդական հավաքական

26.08.2016

Այվազյանը և Այվազովը հրավիրվել են երիտասարդական հավաքական

Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Իսկ սեպտեմբերի  6-ին կանցկացնի Եվրո-2017-ի ընտրական հանդիպում Բուլղարիայի երիտասարդական հավաքականի հետ։


Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը և հարձակվող Վիուլեն Այվազայանը։ Նշենք, որ Այվազովը հրավիրվել է նաև Հայաստանի Ազգային հավաքական և երիտասարդական թիմին կմիանա Դանիայի հետ հանդիպումից հետո։