Հակոբյանն ու Այվազյանը կմասնակցեն հավաքականների երկկողմանի հանդիպմանը

02.03.2016

Հակոբյանն ու Այվազյանը կմասնակցեն հավաքականների երկկողմանի հանդիպմանը

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները  մարտի 4-ից 6-ը կանցկացնեն մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի վերջում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ:


«Շիրակի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, իսկ հարձակվող Վիուլեն Այվազյանը՝ Հայաստանի երիտասարդական հավաքական։ 


Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է միմիայն Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների։