Շիրակը նվազագույն հաշվով պարտվեց Բանանցին

28.10.2013

Շիրակը նվազագույն հաշվով պարտվեց Բանանցին

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում Շիրակը հյուրընկալվել էր Բանանցին: 

 

Հանդիպման ողջ ընթացքում տանտերեը տիրում էին նախաձեռնությանը: Վստահ էին խաղում տանտերրեի պաշտպանները: Շիրակի հարձակվողներին այդպես էլ չհաջողվեց գրավել դարպասը, իսկ 86-րդ րոպեին Նորայր Աբրահամյանը դիրքային սխալ թույլ տվեց, և Ռումյան Հովսեփյան գրավեց գյումրեցիների դարպասը: 

 

Այսպիսով, Շիրակը 1:0 հաշվով պարտվեց և շարունակում է 12 միավորով մնալ 4-րդ հորիզոնականում: