Կարևոր երեք միավոր

14.05.2016

Կարևոր երեք միավոր

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Շիրակն» ուժերը չափեց նորընծա գավաթակիր «Բանանցի» հետ։

 

Հանդիպումն ընթացավ շատ լարված պայքարում։ «Շիրակին» ամեն գնով պետք էր վաստակել երեք միավոր։ Գյումրեցինրն առաջին իսկ րոպեներից նետվեցին գրոհի։ Ճնշման արդյունքում արդեն 27-րդ րոպեին Նեմանյա Սոշկովիչը բացեց հանդիպման հաշիվը։ «Շիրակը» հանդիպման ընթացքում մի քանի հնարավորություն ունեցավ մեծացնել առավելությունը, սակայն չէր ստացվում եզրափակել գրոհները։ Հարկ է նշել, որ վստահ էին խաղում «Շիրակի» պաշտպանները և դարպասապահը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց «Շիրակի» նվազագույն հաշվով հաղթապակով։ Գյումրեցիները կարևոր երեք միավոր վաստակեցին և ամրապնդվեցին երկրորդ հորիզոնականում։ 

 

Հաջորդ հանդիպումը «Շիրակը» կանցկացնի մայիսի 18-ին՝ մրցելով առաջատար «Ալաշկերտի» հետ։