«Շիրակը» միավորներ կորցրեց Երևանում

31.10.2015

«Շիրակը» միավորներ կորցրեց Երևանում

 


Գյումրեցիները հանդիպման  առաջին իսկ րոպեներից  ճնշում էին գործադրում տանտերերի պաշտպանների վրա և արդեն 26-րդ րոպեին Գոռ Մալաքյանը գրեթե կիսադաշտաից գեղեցիկ անցում կատարեց դեպի «Բանանցի» տուգանային հրապարակ, որտեղ նրան խանցառեցին պաշտպանները, սակայն Օդիլոն Կուակուն արագ կողմնորոշվեց, և գնդակը ուղարկեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը։ Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին պաշտպանների կոպիտ սխալից հետո Հակոբ Հակոբյանը ձախ եզրից բարձրից փոխանցում կատարեց, գնդակը հայտնվեց Լայերսիոյի մոտ, ով գլխի հարվածով գրավեց դարպասը: 

  

Այսպիսով, «Շիրակը» կորցեց շատ կարևոր երկու միավոր։ 

 

«Շիրակը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 13.Գոռ Էլյազյան, 2. Արման Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան, 6. Մուհամեդ Կաբա, 8. Գոռ Մալաքյան, 9. Կուակու Կոնան Էդիլոն, 10.Դավիթ Հակոբյան, 11. Էդվարդ Փանոսյան (16. Արման Ասլանյան 70), 12. Անդրանիկ Բարիկյան (7. Վիուլեն Այվազյան), 21. Գևորգ Հովհաննիսյան, 25. Աղվան Դավոյան:

 

Պահեստայիններ. 1.Նորայր Աբրահամյան, 7.Վիուլեն Այվազյան, 16.Արման Ասլանյան, 15.Կարեն Ալեքսանյան, 18.Արամ Մուրադյան, 20.Միլոշ Ստամենկովիչ,  14.Արման Թադևոսյան