Շիրակը 3:1 հաշվով պարտվեց Բանանցին

03.05.2014

Շիրակը 3:1 հաշվով պարտվեց Բանանցին

Շիրակը կարևոր խաղում չկարողացավ դիմակայել առաջնության առաջատար Բանանցին: 


24-րդ տուրում Շիրակը հյուրընկալվել էր Բանանցին: Սպասվում էր շատ լարված հանդիպում: Գյումրեցիներն առաջին րոպեներից փորձեցին տիրել նախաձեռնությանը, անընդհատ գրոհում էին, սակայն չէին կարողանում գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման 8-րդ րոպեին Դեբլեն հեռահար հարված կատարեց սուր անկյան տակ, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: Այնուհետև ակտիվացան տանտերերը և 25-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը հեռվից գրավեց Շիրակի դարպասը: Եվս 9 րոպե անց Բանանցը ստացավ վտանգավոր տուգանային հարվածի իրավունք, և Հովհաննես Համբարձումյանը չվրիպեց: 67-րդ րոպեին պաշտպանների թույլ տված կոպիտ սխալից հետո Գևորգ Կարապետյանն երրորդ անգամ գրավեց Շիրակի դարպասը:  Գյումրեցիներին միայն 75-րդ րոպեին հաջողվեց խփել հեղինակության գնդակը: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Էդվարդ Փանոսյանը: 

 

Այսպիսով, Շիրակը պարտվեց 3:1 հաշվով և կրկին նահանջեց 4-րդ հորիզոնական: Հաջորդ հանդիպումը Շիրակը կանցկացնի Ուլիսիս հետ Գյումրու Քաղաքային մարզադաշտում՝ առանց հանդիսատեսի: