Շիրակ-2 կրեց այս տարվա առաջին պարտությունը

20.04.2015

Շիրակ-2 կրեց այս տարվա առաջին պարտությունը

Այսօր ընդհանտվեց «Շիրակ-2»-ի անպարտելության շարքը. հյուրընկալվելով «Բանանց-2»-ին` «Շիրակ-2»-ը զիջեց 0:2 հաշվով: Սա առաջին պարտությունն էր այս տարվա մեջ:


Երկու թիմերն էլ բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը: Շիրակցիները առավել մոտ էին հանդիպման հաշիվը բացելուն, սակայն դրվագներից մեկում Կառլեն Գևորգյանի շրջադարձ հարվածը չստացվեց, իսկ մյուս դրվագում` Արամ Մուրադյանի հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Առաջին գնդակն արձանագրվեց հանդիպման 28-րդ րոպեին, երբ «Բանանց-2»-ի ֆուտբոլիստ Հակոբ Համբարձումյանը կարողացավ Սոկրատ Հովհաննիսյանից անդրադարձած գնդակը ուղարկել ցանցի մեջ: Իսկ երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին շիրակցիները: Նրանք գրեթե ողջ խաղակեսի ընթացքում տիրում էին գնդակին: Բայց, որպես կանոն, այս իրավիճակում ստեղծվում են ազատ գոտիներ պաշտպանությունում հակագրոհների համար: Հենց այսիպիսի իրավիճակից էլ օգտվեց «Բանանց-2»-ի Հովհաննես Փանոսյանը. Սոկրատ Հովհաննիսյանը անհաջող դուրս եկավ դարպասային հրապարակից, և Փանոսյանը դարպասապահի գլխավերևով գնդակն ուղղեց դեպի դարպասը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց «Բանանց-2»-ի հաղթանակով` 2 գնդակի առավելությամբ:


«Շիրակ-2»-ի կազմը`

12.Հովհաննիսյան Սոկրատ, 3.Միքայելյան Արտյոմ, 4.Ռաֆայելյան Ռուդիկ (16.Մակինյան Արամայիս 85'), 6.Թադևոսյան Արման (ա), 7.Փանոսյան Էդվարդ (20.Մակարյան Լևոն 87'), 8.Ավետիսյան Ռաֆիկ (5.Խոջոյան Յուրա 71'), 9.Գևորգյան Կառլեն (11.Շահինյան Շահե 46'), 10.Ասլանյան Արման, 13.Մուրադյան Արամ, 17.Ասբատուրյան Սմբատ (14.Սաֆարյան Մհեր 46'), 42.Դիոպ Ուսեյնու (19.Գասպարյան Նարեկ)


Հանդիպման գոլերը`

2.Համբաջումյան Հակոբ 28' (1:0), 17.Փանոսյան Հովհաննես (83')


Հաջորդ հանդիպմանը «Շիրակ-2»-ը կհյուրանկալի «Արարատ-2»-ին, ով մրցաշարային աղյուսակում մեկ հորիզոնականով ավելի բարձր դիրքում է գտնվում, քանց թե «Շիրակ-2»:Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում: