Շիրակը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

23.10.2013

Շիրակը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

Հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Բանանց - Շիրակ պատասխան հանդիպումը: 


Այս հանդիպմանը գյումրեցիներին պետք էր խփել երկու գնդակ և սեփական դարպասը պահել անառիկ, քանի որ տանը Շիրակը 1:2 հաշվով էր զիջել Բանանցին:  Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին անկյունայինի  խաղարկումից հետո Դամե Դիոպը գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում հյուրերը փորձում էին հասնել հաջողության, սակայն մի քանի անգամ նպաստավոր դիրքերից վրիպեցին Սերժ Դեբլեն և Դամե Դիոպը: 


Այսպիսով, հաղթելով այս հնադիպմանը, Շիրակը առաջին անգամ երեք տարվա ընթացքում դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից: 


Հիշեցնենք, որ Շիրակը 2010թ. երեք տարի անընդմեջ դուրս էր գալիս Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ 2012թ. առաջին անգամ ակումբի պատմության մեջ գյումրեիցները դարձան գավաթակիր` 1:0 հաշվով հաղթելով Իմպուլսին: