Վահան Բիչախչյանը և Առլեն Ծատուրյանը հրավիրվել են Մ19տ հավաքական

20.07.2017

Վահան Բիչախչյանը և Առլեն Ծատուրյանը հրավիրվել են Մ19տ հավաքական

Հուլիսի 24-ից 28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարը նվիրված է 2018թ. Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

 

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հուլիսի 20-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝

                  

Դարպասապահներ 

Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»

Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»    

Խաչատուր Մանուկյան, «Բանանց»

 

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»     

Լևոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»     

Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»

Էրիկ Ղարիբյան, «Բանանց»

Արսեն Սադոյան, «Բանանց»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Հրաչյա Գեղամյան, «Բանանց»

 

Կիսապաշտպաններ

Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»

Դավիթ Նալբանդյան, «Ավան Ակադեմիա»

Էրիկ Վարդանյան, «Բանանց»

Միխաիլ Մուրադյան, «Բանանց»

Վիգեն Կարապետյան, «Ավան Ակադեմիա»

Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»

Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»

Կարեն Մելքոնյան, «Բանանց»

Վահան Բիչախչյան, «Շիրակ»       

 

Հարձակվողներ

Ռաֆիկ Մելիքյան, «Ավան Ակադեմիա»

Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»

Առլեն Ծատուրյան, «Շիրակ»

Մրցաշարի խաղացանկը

24.07.17 Ղազախստան-Հայաստան 17:00

24.07.17 Տաջիկստան-Կրասնոդարի երկրամաս 19:30

25.07.17 Տաջիկստան-Հայաստան 17:00

25.07.17 Կրասնոդարի երկրամաս-Ղազախստան 19:30

27.07.17 Տաջիկստան-Ղազախստան 17:00

27.07.17 Հայաստան-Կրասնոդարի երկրամաս 19:30

28.07.17 Եզրափակիչ և 3-րդ տեղի համար խաղ

Հանդիպումների սկիզբը Երևանի ժամանակով:


ՀՖՖ մամլո ծառայություն