Վարդան Բիչախչյան. Իրավունք չունենք նման գոլեր բաց թողնել

19.10.2013

Վարդան Բիչախչյան. Իրավունք չունենք նման գոլեր բաց թողնել

Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» (5:2) խաղից հետո մարզիչներն ասացին հետեւյալը.

Վարդան Բիչախչյան («Շիրակ»). «Խաղը մտահոգությունների տեղիք է տալիս: Նման գոլեր՝ մենք իրավունք չունենք բաց թողնել: Գոհ եմ, որ տղաները կամք դրսեւորեցին, սակայն մենք պետք է հետևություններ անենք եւ հասկանանք, թե որոնք են բաց թողած գոլերի պատճառները»:

Արմեն Սանամյան («Ալաշկերտ»). «Մրցակիցը գերազանց գնահատականի է արժանի: Առաջին խաղակեսում հաջող գործեցինք: Ընդունած գոլից հետո, փորձեցինք խաղը բացել եւ ավելի շատ հարձակվել, ինչից տուժեց պաշտպանությունը եւ բազմաթիվ գոլեր ընդունեցինք»:

Աղբյուր` Armsport.am