Շիրակը խզել է պայմանագիրը Բորիսի հետ

19.01.2015

Շիրակը խզել է պայմանագիրը Բորիսի հետ

Երկկողմանի համաձայնությամբ «Շիրակը» խզեց պայմանգիրը կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Կադիո Դիդյե Բորիսի հետ։

 

25-ամյա պաշտպանի հետ «Շիարակը» պայմանագիր էր կնքել 2012թ. մարտից, որը ուժի մեջ էր մինչեւ 2015թ. հուլիսի 31-ը։ 2014թ. ապրիլի  1-ից  մինչեւ նոյեմբերի 23-ը Բորիսը վարձավճարով հանդես էր գալիս ղազախական «Ժետիսու» ակումբում։ 

 

Հիշեցնենք, որ Կադիո Դիդյե Բորիսը «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր (2012), Հայաստանի չեմպիոն (2012/13) եւ Սուպերգավաթակիր (2013), ինչպես նաեւ մասնակցել է Եւրոպա լիգայի եւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերին։ 

 

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը մաղթում է Բորիսին հաջողություն իր հետագա կարիերայում։