Բորիսը տեղափոխվեց Ղազախստան

02.04.2014

Բորիսը տեղափոխվեց Ղազախստան

Այսօր Շիրակի կենտրոնական պաշտպան Կադիո Դիդյե Բորիսը մեկնեց Ղազախստան:

 

Շիրակը համաձայնության է եկել Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Ժետիսու (Տալդիկորգան) ակումբի հետ: Բորիսը վարձակալության հիմունքներով հանդես կգա Ղազախական ակումբում մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը: 


Նշենք, որ այժմ Ղազախստանի ընթացիք  առաջնությունում Ժետիսում 3 խաղից հետո 7 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում: