Ժան-Ժակ Բուգուհին տեղափոխվեց «Տորպեդո» Արմավիր

07.08.2015

Ժան-Ժակ Բուգուհին տեղափոխվեց «Տորպեդո» Արմավիր

Այսօր Շիրակի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին 3 տարվա պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տորպեդո» Արմավիրի հետ, որի գլխավոր մարզիչն է նախկինում հայտնի ռուս ֆուտբոլիստ Վալերի Կարպինը:


Ժան-Ժակ Բուգուհին Շիրակի կազմում հանդես է գալիս նախորդ տարվա հուլիս ամսվանից: Շիրակի կազմում Բուգուհին մասնակցել է 31 հանդիպման (25` Հայաստանի Բարձրագույն խումբ, 5` Եվրոպա Լիգա, 1` Հայաստանի գավաթ) և դարձել է 24 գոլի հեղինակ (21-ը` Հայաստանի Բարձրագույն խումբ, 3-ը` Եվրոպա լիգա): Հայաստանի 2014/15 մրցաշրջանում Բուգուհին 21 գոլով ճանաչվել է Առաջնության լավագույն ռմբարկու: Բուգուհին նաև ընդգրկվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ամենաարդյունավետ լեգեոներների ցուցակում, և լավագույնն է մեկ մրցաշրջանի հաշվարկով:


Հավելենք նաև, որ «Տորպեդո» Արմավիր է տեղափոխվել նաև Եվրոպա լիգայում Շիրակի դարպասը պաշտպանող երիտասարդ դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը: