Բրայան Դե Լա Ֆուենտեն կխաղա «Շիրակում»

03.09.2016

Բրայան Դե Լա Ֆուենտեն կխաղա «Շիրակում»

«Շիրակը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը մեկամյա պայմանագիր ստորագրեց ամերիկացի հարձակվող Բրայան Դե Լա Ֆուենտեի հետ։ 24-ամյա հարձակվողն արդեն միացել է գյումրեցիներին և այսօր կանցկացնի իր առաջին մարզումը։ 


Դե Լա Ֆուենտեն 2014թ.-ից հանդես է եկել Արարատի կազմում մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտը։ Ամերիկացի ֆուտբոլիստը մինչ Հայաստան գալը հանդես է եկել «Չիվասոում» (ԱՄՆ), «Տիխուանայում» (Մեքսիկա), «Լոս Անջելես Միսիոներսում» (ԱՄՆ)։ 2010թ. հանդես է եկել ԱՄՆ Մ20 տարեկանների հավաքանում։