«Շիրակը» 23 ֆուտբոլիստով կմեկնի Սոչի

13.02.2016

«Շիրակը» 23 ֆուտբոլիստով կմեկնի Սոչի

«Շիրակն» արտասահմանյան երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Սոչիում։ Փետրվարի 17-ից մարտի 2-ը գյումրեցիները կհանգրվանեն «Վեսնա» հյուրանոցում։ Հավաքին կմասնակցեն 23 ֆուտբոլիստ։ 


Վարդան Բիչախչյանը նախատեսել է անցկացնել չորս ընկերական հանդիպում՝ փետրվարի 19-ին, 23-ին, 26-ին և մարտի 1-ին։


Մրցակիցներին կներկայացնեք ավելի ուշ։