«Շիրակն» երկարաձգել է պայմանագրերը 9 ֆուտբոլիստների հետ

31.07.2015

«Շիրակն» երկարաձգել է պայմանագրերը 9 ֆուտբոլիստների հետ

Այսօր «Շիրակը» մեկ տարով երկարաձգել է պայմանագրերը դարպասապահներ Գոռ Էլյազյանի և Նորայր Աբրահամյանի, պաշտպաններ Գևորգ Հովհաննիսյանի և Միլոշ Ստամենկովիչի, ինչպես նաև կիսապաշտպաններ Գոռ և Էդգար Մալաքյանների և Կարեն Ալեքսանյանի հետ։  Նշված ֆուտբոլիստների հետ պայմանագրերը ուժի մեջ են լինելու մինչև 2016թ. հուլիսի  31-ը։

 

Չորս տարով երկարաձգվել են պայմանագրերը պաշտպաններ Արման Ասլանյանի և Արման Թադևոսյանի հետ։ Պայմանագիրերը կգործեն մինչև 2019թ. հուլիսի  31-ը։