Հայաստանի գավաթ. Ամեն ինչ կորոշվի Գյումրիում

22.09.2016

Հայաստանի գավաթ. Ամեն ինչ կորոշվի Գյումրիում

Մեկնարկեց Հայաստանի գավաթի խաղարկությունը։ «Շիրակը» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել էր Առաջին խմբում հանդես եկող «Կոտայքին»։ Վարդան Բիչախչյանը հանգստանալու հնարավորություն էր տվել մի շարք առաջատար ֆուտբոլիստների։ 


Հարկ է նշել, որ աբովյանցիները արժանի դիմադրություն ցույց տվեցին «Շիրակին»՝ չթողնելով հարձակվողներին ազատ տեղաշարժվել։ Երկու թիմերին էլ այդպես էլ չհաջողվեց գոլ խփել, և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։ Այսպիսով, «Շիրակի» և «Կոտայքի» գավաթային հանդիպման ելքը կորոշվի պատասխան հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 19-ին, Գյումրում Քաղաքային մարզադաշտում։