«Շիրակը» երկարաձգեց պայմանագիրը Ռոբերտ Դարբինյանի հետ

06.12.2016

«Շիրակը» երկարաձգեց պայմանագիրը Ռոբերտ Դարբինյանի հետ

«Շիրակը» մեկուկես տարով երկարաձգեց պայմանագիրը պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ։ Վնասվածքի պատճառով վերջին մի քանի հանդիպումները Դարբինյանը ստիպված էր բաց թողնել և այս մրցաշրջանում մասնակցեց ընդամենը 2 հանդիպման։

Նշենք, որ Ռոբերտ Դարբինյանը «Շիրակում» հանդես է գալիս 2014/15 մրցաշրջանից. մասնակցել է 37 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ: