Դեբլեն՝ ռմբարկուների ցուցակի առաջատար (տեսանյութ)

03.12.2013

Դեբլեն՝ ռմբարկուների ցուցակի առաջատար (տեսանյութ)

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնության առաջին շրջանը:

 

Շիրակի իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն այս մրցաշրջանի սկզբից էր միացել թիմին, և շատ կարճ ժամանակահատվածում Դեբլեին հաջողվեց դառնալ ոչ միայն Շիրակի առաջատարներից մեկը, այլ նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը: Դեբլեն Շիրակի կազմում անցկացրեց 13 հանդիպում՝ խփելով 9 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում: Այսպիսով, առաջին շրջանից հետո Դեբլեն գլխավորում է բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուների ցուցակը՝ Արարատի ֆուտբոլիստ Գևորգ Նռանյանի հետ միասին: 

 

Ռմբարկուների ցուցակի հնգյակը ունի հետևյալ տեսքը՝ 

 

 

01
-
Սերժ Դեբլե (Շիրակ ՖԱ) 9
02
-
Գևորգ Նռանյան (Արարատ ՖԱ) 9
03
-
Միհրան Մանասյան (Ալաշկերտ ՖԱ) 7
04
-
Արտակ Դաշյան (Գանձասար ՖԱ) 7
05
-
Ալեքսանդր Ռակիչ (Արարատ ՖԱ) 6