«Շիրակը» նվազագույն հաշվով պարտվեց «Դիլային»

02.07.2016

«Շիրակը» նվազագույն հաշվով պարտվեց «Դիլային»

Հունիսի 30-ին Վրաստանի Գորի քաղաքում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը, որտեղ «Շիրակը» մրցեց «Դիլայի» հետ։ 

  

Հանդիպումից առաջ հորդառատ անձրև տեղաց և ամբողջ խոտածածկը վերածվել էր «լողավազանի»։ Երկու թիմերի համար էլ դժվար էր խաղալ նման պայմաններում։ 

  

Հանդիպման առաջին իսկ րոպեներից թեժ պայքար էր ընհանում դաշտի ամեն սանտիմետրի վրա։ Սակայն տանտերերն ավելի հաջողակ գտնվեցին և 36-րդ րոպեին, օգտվելով գյումրեցիների տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակից, խփեցին հանդիպման միակ գոլը։ Չնայած երկրորդ խաշակեսում մեր թիմի զգալի առավելության՝ այդպես էլ չհաջողվեց խփել պատասխան գնդակը։ 

  

Այսպիսով, «Դիլան» մի փոքր առավելությամբ կմեկնի հուլիսի 7-ին Գյումրիում կայանալիք պատասխան հանդիպմանը։