Շիրակը հրաժարվեց Ուսեյնու Դիոպի ծառայություններից

03.06.2015

Շիրակը հրաժարվեց Ուսեյնու Դիոպի ծառայություններից

Մրցաշրջանի ավարտից հետո` մայիսի 31-ին, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը և սենեգալցի հենակետային կիսապաշտպան Ուսեյնու Դիոպը երկկողմանի համաձայնությամբ խզեցին պայմանագիրը:


Հիշեցնենք, որ Ուսեյնու Դիոպը «Շիրակ»-ին էր միացել այս տարվա սկզբին: Պայմանագիրը կնքվել էր փետրվարի 26-ին և նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը: Բարձրագույն խմբում Դիոպը մասնակցել է 6 հանդիպման` 1 անգամ մեկնարկային կազմում, և 5 անգամ փոխարինման մտնլեիս:


«Շիրակ» ֆուտբոլային ակումբը մաղթում է Դիոպին հաջողություն իր հետագա կարիերայում։