Ոչ ոքի՝ վերջին հանդիպմանը

01.03.2016

 Ոչ ոքի՝ վերջին հանդիպմանը

«Շիրակն» ավարտում է վերջին ուսումնամարզական հավաքը Սոչիում։ Այսօր գյումրեցիներն անցկացրեցին վերջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Դոլգոպրուդնի» ակումբի հետ։ 

 

«Շիրակն» առաջինն է հաջողության հասել։ Մեր թիմից գոլի հեղինակ է դարձել Դրիսա Դիարասուբան։ Սակայն երկրորդ խաղակեսում ռուսական ակումբին հաջողվել է հավասարեցնել հաշիվը։ Հանդիպումը այդպես էլ ավարտվել է՝ 1:1: 

 

Վարդան Բիչախչյանն առաջին խաղակեսում դաշտ էր դուրս բերել հետևյալ կազմ՝ Արմեն Խաչատրյան, Ռոբերտ Դարբինյան, Արման Թադևոսյան, Գևորգ Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Կարեն Ալեքսանյան, Արեոլա Էդեր Սմիթը, Ռումյան Հովսեփյան, Նեմանյա Ստոսկովիչ, Դրիսա Դիարասուբա, Օդիլոն Կուակու։