Դրիսա Դիարասուբան հանդես կգա Իրանում

29.07.2016

Դրիսա Դիարասուբան հանդես կգա Իրանում

«Շիրակի» կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան կարիերան կշարունակի «Փադիդեհում»։ Դիրասուբայի և իրանական ակումբի մեջ պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ 

Դիարասուբան հանդես էր գալիս «Շիրակում» 2014թ.-ից: 2015թ.-ի հուլիսին նա հեռացավ թիմից, սակայն կես տարի անց կրկին վերադարձավ ու «Շիրակի» կազմում մասնակցեց Եվրոպայի լիգայի 2016-17 մրցաշրջանի որակավորման փուլի վրացական «Դիլայի» և Սլովակիայի «Սպարտակի» դեմ խաղերին: