Դրիսա Դիարասուբան մարզվում է «Շիրակի» հետ

28.09.2015

Դրիսա Դիարասուբան մարզվում է «Շիրակի» հետ

 Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ «Շիրակի» հարձկվողական ոճի կիսապաշտպան իվուարցի Դրիսա Դիարասուբան օգոստոսի կեսերին մեկնեց Բուխարեստ՝ Ռումինիայի ամենահեղինակավոր թիմերից մեկում՝ «Ստաուայում», փորձաշրջան անցնելու նպատակով։ 

 

Սակայն կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:  Այժմ Դրիսան գտնվում է Հայաստանում և արդեն սկսել է մարզվել «Շիրակի» կազմում։

 

Նշենք, որ Դրիսա Դիարասուբան  «Շիրակի» կազմում հանդես է եկել նախորդ տարվա օգոստոսից, Հայաստանի առաջնություններում անցկացրել է  29 հանդիպում, իսկ Եվրոգավաթներում՝ 5 հանդիպում։  Գյումրեցիների կազմում Դիարասուբան 2014/15 մրցաշրջանում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։