Էդեր Արեոլա Սմիթ. Հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը

16.03.2016

Էդեր Արեոլա Սմիթ. Հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը

Գարնանային մրցաշրջանից առաջ «Շիրակը» պայմանագիր ստորագրեց ամերիկացի հարձակվողական ոճի կիսապաշտպան 24-ամյա Էդեր Արեոլա Սմիթի հետ։ 

 

Մինչ գյումրեցիների կամզում հայտնվելը Սմիթը հանդես է եկել Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մեքսիկական երկրորդ լիգայից. «Ուսանելու ընթագքում 4 տարի խաղացել եմ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) թիմից, իսկ իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել եմ «Դելֆինս» ՖԱ-ի հետ, որը հանդես էր գալիս Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնում։ Մեկուկես տարի անց վերադարձել եմ Լոս Անջելես և 2014թ. պայմանագիր ստորագրել «ԼԱ Գելեքսի II»-ի հետ։ Ես նաև բախտ եմ ունեցել հանդես գալ ԱՄՆ պատանեկան հավաքականներում Մ17, Մ18 և Մ20»։ 

 

 

Խոսելով «Շիրակի» և Հայաստանի առաջնության մասին Էդեր Առեոլան ասաց հետևյալը. «Առաջին անգամ «Շիրակի» մասին լսեցի, երբ 2014թ. թիմը խաղաց «ԼԱ Գելեքսիի» հետ։ Իսկ այս տարի արդեն ինձ հաջողվեց մեկ շաբաթ մարզվել գյումրեցիների հետ՝ Լոս Անջելեսում անցկացված հավաքի ժամանակ։ Այդ հնարավորության համար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլենդելում բնակվող հայ գործակալներին։ Այժմ ես հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի առաջնությանը, կարող եմ ասել, որ նմանեցնում եմ Մեքսիկայի առաջնությանը։ Ճիշտ է դեռ ընդամենը մեկ հանդիպում եմ անցկացել, բայց նկատել եմ, որ շատ տեխինկական և ֆիզիկական է միառժամանակ»։ 

 

Առաջին անգամ «Շիրակի» մեկնարկային կազմում Սմիթը դաշտ դուրս եկավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում՝ «Միկայի» հետ հանդիպմանը։ Նա ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով. «Մենք շատ պահեր ստեղծեցինք հանդիպման ընթացքում, բայց մեզ այդպես էլ չհաջողվեց դրանք գոլի վերածել։ Դա այն խաղերից էր, որ եթե դու չես խփում, ապա քեզ են խփում։ «Միկան» մեկ հնարավուրություն ունեցավ և այն վերածեց գոլի՝ պատժելով մեզ: Սակայն մեք չենք հուսահատվում և ամեն խաղում պայքարելու ենք հաղթանակի համար։ Իսկ ես ջանք չեմ խնայի՝ ուրախացնելու մեր երկրպագուներին»։