Գոռ Էլյազյանն այլևս «Շիրակ»-ում չէ

05.11.2015

Գոռ Էլյազյանն այլևս «Շիրակ»-ում չէ

Այսօր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբի, Ակումբի ղեկավաարության և Ակումբի դարպասապահ Գոռ Էլյազյանի փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և Գոռ Էլյազյանի միջև գործաղ պայմանագիրը:


Հիշեցնենք, որ Էլյազյանը «Շիրակին» է միացել 2014/15 թթ մրցաշրջանից: Ակումբի կազմում նա մասնակցել է 39 հանդիպման, որից 38-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և մեկ գավաթային հանդիպում:


«Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15 մրցաշրջանի արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: