«Շիրակը»՝ 24-րդ առաջնության փոխչեմպիոն

23.05.2016

«Շիրակը»՝ 24-րդ առաջնության փոխչեմպիոն

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը։ «Շիրակը» վերջին տուրում սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Արարատին»։ 

 

Մրցաշրջանի վերջին հանդիպումն ընթացավ գեղեցիկ դիտարժան պայքարում, երկուստեք գրոհներով։ Առաջին խաղակեսում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերի ֆուտբոլիստ Բենիկ Հովհաննիսյանը բացեց հանդիպման հաշիվը։ Սակայն «Արարատի» առավելությունն երկար չտևեց։ Արման Հովհաննիսյան գրեթե դաշտի կենտրոնից գնդակն ուղարկեց Մելիքսեթյանի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Մուհամեդ Կաբայի գեղեցիկ փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Ռումյան Հովսեփյանը հուժկու հարվածով գնդակն ուղարկում է մրցակցի դարպասը։ 

 

Հանդիպումն այդպես էլ ավարտվում է 2:1 հօգուտ «Շիրակի»։ Գյումրեցիները, վաստակելով 52 միավոր, նվաճում են Հայաստանի փոխչեմպիոնի կոչումը։