Ֆելիքս Խոջոյանը կմասնակցի Պրո արտոնագրի դասընթացներին

15.10.2015

Ֆելիքս Խոջոյանը կմասնակցի Պրո արտոնագրի դասընթացներին

Հոկտեմբերի 15-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ։ «Շիրակի» մարզչի օգնական և «Շիրակ-2»-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Խոջոյանը նույնպես կմասնակցի Պրո արտոնագրի դասընթացներին։  


Հոկտեմբերի 15-16-ը կկայանա դասընթացի առաջին՝ ներածական մոդուլը, իսկ հոկտեմբերի 19 ից 22-ը մարզիչները կանցկացնեն Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ Շվեդիայի, Սերբիայի և Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ մարզիչների հետ մեկտեղ կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Student Exchange Group ծրագրին:


Հիշեցնենք, որ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նախորդ տարի ստացել էր Պրո արտոնագիր։