ՀՖՖ պատասխանեց «Շիրակին»

19.10.2016

ՀՖՖ պատասխանեց «Շիրակին»

Հոկտեմբերի 17-ին «Շիրակն» առարկություն էր ներկայացրել ՀՖՖ՝ կապված հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված տուգանքի և  11մ հարված նշանակելու հետ։


Այսօր ՀՖՖ պատասխանել է «Շիրակի» առարկմանը։ Մրցավարական կոմիտեի որոշումը ներկայացնում ենք ստորև՝


«ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն 17.10.2016 թ.-ին կայացած նիստում՝ հիմք ընդունելով խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանի զեկուցագիրը, քննարկել է ս/թ հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀ ԲԽ «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղի 32-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածի դրվագը։ 


Խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանը իր զեկուցագրում նշել է, որ խաղի 32-րդ րոպեին մրցավար Սուրեն Բալյանը կայացրել է սխալ որոշում՝ «Շիրակ» թիմի դարպասին նշանակելով 11 մետրանոց հարված։


Այդ սխալի համար տեսուչ Գ. Հովհաննիսյանը մրցավար Ս. Բալյանին գնահատել է անբավարար։

 

Դիտելով վերը նշված դրվագի տեսագրությունը՝ ՄԿ անդամները համաձայնվեցին տեսուչի որոշման հետ։


Այսպիսով, ՄԿ մրցավար Ս.Բալյանին տույժի է ընթարկել, որակազրկելով նրան՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»։ 


Իսկ թե քանի խաղով է որակազրկվել Սուրեն Բալյանը նամակում չի նշվում։