«Շիրակն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց

18.01.2016

«Շիրակն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց

Հունվարի 16-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում «Շիրակն» այս տարվա առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով  Երևանի «Արարատի» հետ։


Երկու թիմերի մարզիչներն էլ, նախապատրասվելով 2015/16 մրցաշրջանի գարնանային հատվածին, այս հանդիպմանը մի շարք ֆուտբոլիստներ փորձարկեցին։ Գյումրեցիներին առաջին րոպեներից հաջողվեց դառնալ գոլի հեղինակ։ Դրիսա Դիարասուբայի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Օդիլոն Կուակուն։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 1:0 հօգուտ  «Շիրակի»։


«Շիրակը» խաղաց հետևյալ կազմով՝


Առաջին խաղակես՝ Նորայր Աբրահամյան, Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Կուակու Օդիլոն, Դավիթ Հակոբյան,Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Դիառասուբա Դրիսա

 

 

Երկրորդ խաղակես՝ Նորայր Աբրահամյան (Սոկրատ Հովհաննիսյան), Միքայելյան Արտյոմ, Մարսել Կուակու, Ռաֆայելյան Ռուդիկ, Դարբինյան Ռոբերտ, Փարսադանյան Սևակ, Ասլանյան Արման, Թադևոսյան Արման, ԷմմանուելԿադիո, Այվազյան Վիուլեն (Մուրադյան Արամ), Ջունիոր Դիոն