«Շիրակն» ընկերակամ խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին»

16.06.2017

«Շիրակն» ընկերակամ խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին»

Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» միջև։ Երկու թիմերն էլ շարունակում են նախապատրաստվել Եվրոպա Լիգայի որակավորման փուլին և դաշտ տուրս բերեցին փորձնական կազմեր։ 


Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում։ Ավել ուժեղ գտնվեցին գյումրեցիները՝ առավելության հասնելով 3:2 հաշվով։ «Շիրակի» կազմից գոլի հեղինակներ են դարձել Ալեքսանդար Իլիչը, Կիրիան Նվաբուեզեն և Մուսա Բակայոկոն։ 

 

«Շիրակի» մեկնարկային կազմը՝ Անատոլի Այվազով, Մհեր Սաֆարյան, Էդվարդ Կպոդո, Մարկո Պրլյևիչ, Արտյոմ Միքայելյան, Ումարու Կաինա, Գագիկ Պողոսյան, Ուդո Սոլոմոն, Ալեքսանդար Իլիչ, Մուսա Բոկոյոկո, Կիրիան Նվաբուզե


Պահեստայիններ՝ Վսևոլոդ Երմակով, Հովհաննիսյան Սոկրատ, Ամիրյան Արթուր, Վարդանյան Հակոբ, Գևորգյան Ստյոպա, Կաբա Մոհամեդ, Ռուդիկ Մկրտչյան, Առլեն Ծատուրյան, Իգոր Ստանոևիչ