Շիրակ-Պերսեպոլիս հանդիպումը հետաձգվում է

12.03.2014

Շիրակ-Պերսեպոլիս հանդիպումը հետաձգվում է

Շիրակը մարտի 19-ին պատրաստվում էր ընկերական հանդիպում անցկացնել իրանական Պերսեպոլիսի հետ, սակայն այդ հանդիպումը հետաձգվում է: 

 

Այսօր պարզ դարձավ, որ իրանական ակումբին չի հաջողվում ինքնաթիռի տոմսեր ձեռք բերել, քանի որ մարտ ամսին մեծ է իրանցիների հոսքը Հայաստան՝ կապված Նավրուզ Բայրամի հետ: Երևան ժամանող բոլո թռիչքները վաղուց արդեն պատվիրված էին: 

 

Շիրակ ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ Պերոսպոլիսի հետ հանդիպումը թե Հայաստանում, և թե Իրանում կկայանա այս տարվա ամռանը: 

 

Մենք հայցում ենք բոլոր երկրպագուների ներողամտությունը: